-
16.10.2020|
23:05
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակում է հակված մնալ տեսակետին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է հնարավորինս արագ հրադադար հաստատվի: Մակրոնը նաև հայտնել է, որ ԵՄ վերջին գագաթաժողովը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Կիպրոսին և Հունաստանին՝ Միջերկրական ծովում Թուրքիայի հետ տարաձայնությունների շուրջ:
-
16.10.2020|
22:59
Իսլամի հետևորդ գիտնական, փիլիսոփա Շեյխ Իմրան Հուսեյնը բոլոր մուսուլմաններին կոչ է անում Ադրբեջանի հետ պատերազմում աջակցել ու պաշտպանել Հայաստանին՝ արդար կողմին:
-
16.10.2020|
22:58
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է.«Ադրբեջանական կողմը գտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի կարծիքը չի համապատասխանում հակամարտության կապակցությամբ նախկինում արված ԱՄՆ-ի կառավարության բազմաթիվ հայտարարություններին։ Այդ կարծիքը նաև չի համապատասխանում ԱՄՆ-ի կարգավիճակին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր»։
-
16.10.2020|
22:55
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Հունաստանի ԱԳ նախարարի այցը, որը կարևոր աջակցություն է Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում:
-
16.10.2020|
22:53
Աթենքից հետևում ենք տարածաշրջանում զարգացումներին, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ասուլիսում ասաց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ ավելացնելով, որ ողջունում են զինադադարի հայտարարությունը:
-
16.10.2020|
22:50
«Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում, բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր և հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի պարագայում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը»:
-
16.10.2020|
22:45
Շատ կարևոր է, որ մեր երկրները միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ ունեն համահունչ մոտեցումներ, Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
-
16.10.2020|
22:38
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությանը վերաբերող հարցեր՝ Ռազմավարական հարձակողական զենքի հետագա նվազեցման և սահմանափակման մասին պայմանագրի վերաբերյալ։ Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման, հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
16.10.2020|
21:51
France-Presse-ը հաղորդում է, որ ուրբաթ օրը Իրանը կրկին նախազգուշացում է տվել հարևան Ադրբեջանին և Հայաստանին, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց արձակված կրակի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել սահմանի իրանական կողմում:
-
16.10.2020|
21:49
Ադրբեջանը առայժմ չի պաշտպանում ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատվելու դեպքում ռուս ռազմական դիտորդներ տեղակայելու գաղափարը՝ El Mundo-ին հարցազրույցում ասել է նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։